【實用教育app】Armenian Bible - Армянская Библия|最夯免費app

【實用教育app】Armenian Bible - Армянская Библия|最夯免費app

分享好友

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

Աստվածաշունչ (Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք Գրոց, Աստծո Խոսք), քրիստոնյաների համար առանցքային և սուրբ համարվող մի շարք կրոնական տեքստեր պարունակող գիրք:«Սուրբ գիրք», բառի լայն իմաստով, համարվում է ցանկացած կրոնական համակարգում բացառիկ հեղինակություն վայելող և սրբություն համարվող գրությունների ամբողջությունը: Առավել նեղ՝ քրիստոնեական իմաստով Սուրբ Գիրքը սրբազան մատյանների՝ գրքերի այն ժողովածուն է, որն եկեղեցիների կողմից ընդունվում է որպես աստվածային հայտնության արձանագրություն և իր մեջ պարունակում է Աստծո խոսքը, պատգամներն ու թելադրանքները, ինչպես նաև աղբյուր է ծառայում հավատքի, դավանական սկզբունքների, կրոնաբարոյական կյանքի ու հոգևոր սննդի համար: Ըստ այսմ, յուրաքանչյուր ավանդություն և յուրաքանչյուր դոգմա պետք է գտնվի Սուրբ Գրքի հետ հարաբերության մեջ: Թեև Սուրբ Գիրքը, որպես այդպիսին, Եկեղեցում վկայված է Սրբազան Ավանդության մեջ և այդ իմաստով այն ավանդության բաղկացուցիչ է հանդիսանում, սակայն այն չի կորցնում իր բացառիկությունը և միակության արժեքը, այլ պահպանում է իր բնույթը որպես Աստծո խոսք, որը, մեկ անգամ ճանաչվելով և վկայվելով ավանդության մեջ, հանդիսանում է հավատքի և դավանանքի առաջնային աղբյուրը: Կարելի է ասել, որ Սրբազան Ավանդությունն իր զանազան հայտնություններով ունի համեմատական-պատմական բնույթ, իսկ Սուրբ Գիրքը Աստծո ձայնն է՝ ուղղված մարդուն ու աշխարհին և նրան է պատկանում առաջնային կարևորությունն ու նշանակությունը: Սուրբ Գիրքն աստվածային հավերժական հայտնությունն է և որպես այդպիսին, ունի անքննելի և միշտ բացահայտվող խորք ու նշանակություն ոչ միայն ներկա դարի, այլ նաև ապագայի համար: Հատկանշական է այն, որ հայերիս մեջ Սուրբ Գիրքը առավելաբար անվանվում է Աստվածաշունչ՝ Աստծուց ներշնչված, Աստծո շնչով գրված: Աստվածաշունչ բառը (hունարենն¨ θεόπνευστος (theopneustos)՝ θεος (theos) - Աստված և πνεύμα (pneuma) – շունչ բառերից) առաջին անգամ գործածում է Պողոս Առաքյալը՝ ասելով. «Աստծո շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ. 3:16): Աստծո հայտնության գրավոր փոխանցումը մարգարեների և այլ հեղինակների կողմից նկատվել և ըմբռնվել է որպես հրաման հենց Իրենից՝ Աստծուց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատյան. նրա մեջ ճարտար մարդու գրիչով գրի՛ր…» (Ես. 8:1) կամ «Պարզորոշ գրի՛ր այդ տեսիլքդ տախտակի վրա, որպեսզի ով կարդա, համարձակ կարդա» (Ամբ. 2:2): Սբ. Գրքի աստվածաշնչականությունը (այսինքն Աստծո շնչով գրված լինելու հանգամանքը) ըմբռնելու համար շատ կարևոր է Պետրոս Առաքյալի խոսքը. «… մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց, այլ Սուրբ Հոգուց մղված, որ խոսեցին Աստծո սուրբ մարդիկ» (Բ Պետ. 2:21): Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր կտակարաններից (Հին Կտակարանը համարվում է նաև հրեաների Սուրբ Գիրքը): Սբ. Գրքի առանցքն ու կենտրոնը Փրկիչն է՝ Հիսուս Քրիստոսը: Ըստ այսմ Աստվածաշնչյան գրքերը, որոնք գրված են նախքան Քրիստոսի աշխարհ գալը և մարգարեանում են նրա մասին, մտան Հին Կտակարանի կազմի մեջ, իսկ նրանք, որ կազմվեցին Փրկչի աշխարհ գալուց հետո ու նվիրվեցին Նրա քարոզչական առաքելությանն ու նրա առաքյալների կողմից հիմնված Եկեղեցու սկզբունքների շարադրմանը, ընդգրկվեցին Նոր Կտակարանի մեջ: Ինչպես Ուխտ, այնպես էլ դրա հետ կապված Հին և Նոր բառերը փոխառված են Սբ. Գրքից (օրինակ՝ Ելք 24:7, Մատթ. 16:28): Ուխտ բառը (լատ.՝ testamentum, հուն.՝ διαθήκη (diatheke)) նշանակում է կարգ, կտակ (այստեղից էլ կտակարան եզրը), համձայնություն, երդում: Հին Կտակարան արտահայտությունը առաջին անգամ հանդիպում ենք կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում (3:14): ENGLISH: Eastern Armenian Bible in Armenian. RUSSIAN: Библия на армянском языке.

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

【免費教育App】Armenian Bible - Армянская Библия-APP點子

免費玩Armenian Bible - Армянская Библия APP玩免費

免費玩Armenian Bible - Армянская Библия App

Armenian Bible - Армянская Библия APP LOGO

Armenian Bible - Армянская Библия LOGO-APP點子

Armenian Bible - Армянская Библия APP QRCode

Armenian Bible - Армянская Библия QRCode-APP點子
熱門國家系統支援版本費用APP評分上架日期更新日期
未知iOS
App Store
1.0.2
App下載
$0.99
2012-11-022015-06-03
分享app
上一個APP
下一個APP

高評價教育App推薦